22:24:12 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահին

    22:56 17 Փետրվար 2025

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։ Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

    «Սիրիայի նախագահին ուղղված իր նամակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, շնորհավորել է նրան, մաղթելով, որ նրա իմաստուն ղեկավարմամբ նոր և փայլուն էջ կբացվի Սիրիայի պատմության մեջ։

    Ապա, Հայրապետը հիշեցրել է նախագահին, որ «Սիրիայի ժողովուրդը, իր բոլոր համայնքներով, անցավ անհամար դժվարությունների և ծանր տագնապների միջով, սակայն տոկուն եղավ՝ զինված համբերությամբ և հույսով, որ երկրի մեջ պետք է տիրի արդարությունը և հավասարությունը, ինչպես նաև պետք է հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները՝ առանց խտրականության»,- ասված է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ