13:17:23 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետություն ձևավորելու վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան

    19:24 4 Դեկտեմբեր 2024

    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

     

    «Սիրիայում իրադարձությունների ֆոնին Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը։

     

    Այն կոչվում է «Թուրքոմանական հանրապետություն» և նախատեսում է թյուրքախոս թուրքոման ցեղերի հիմքի վրա ստեղծել Թուրքիայի կցորդ հերթական տարածքը։

     

    Ինչպես ժամանակին արել են Կովկասում՝ Ադրբեջանի տեսքով, Կիպրոսում՝ «Հյուսիսային Կիպրոսի» տեսքով, իսկ հիմա անում են Իրաքում և Սիրիայում։

     

    Թուրքոման ցեղերը այս օրերին Սիրիայում վայրագություններ գործող գլխավոր խմբերից են։

     

    Քարտեզում այդ «պետության տարածքն է»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս