02:36:32 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան

    17:45 10 Դեկտեմբեր 2023

     44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ում ազատել են տնային կալանքից, ֆեյսբուքյան էջում գրում է․

     

    «Ինչու բանտարկվեցի։ Որովհետեւ հայ եմ ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ, որ դեմ էի Արցախը հանձնմանը ու համարձակվում էի դիմադրություն ցուցաբերել, ու ոչ մեկ այսօր ապահովագրված չէ, որ սրանց ձեռքով վաղը կարող է ճաղերի հետեւում հայտնվի։

     

    Ու էսօր, ճիշտ է, ես ազատության մեջ եմ, բայց քանի մենք ունենք քաղբանտարկյալներ, մենք նրանց հետ բանտարկված ենք ...

     

    Այո, նրանք ճիշտը խոսելու համար են բանտարկված, հայրենիքի համար մտահոգ լինելու համար են բանտարկված։

     

    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ...»,- գրել է Վիրաբյանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս