- Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի
- Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
- Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին
- Երբ Թրամփը դառնա իսկական խաղաղարար, Բելառուսը կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը նրան հանձնելուն. Լուկաշենկո
- Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել
- 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով
- Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան
- Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել
- Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան (տեսանյութ)
- Բաքուն փորձում է խաբել համաշխարհային հանրությանը` խաղալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության «բաց դատավարություն»
Տարածքային հանգամանքը գերակա չէ իրավունքներին․ Ցեղասպանության կանխարգելման թեմայով ՄԻՊ-ի ելույթը
15:45 30 Նոյեմբեր 2023Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։
Ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելումը թեմայով քննարկմանը Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների մանրամասները:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան անմիջապես ներգրավվել եմ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։ Այդ ընթացքում զրուցել ենք հարյուրավոր անձանց հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքագրված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։
«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Ա. Մանասյանը։
Հայաստանի եվրոպական համալսարանի և Միջազգային կրթական և հետազոտական ալյանսի հետ համատեղ կազմակերպված միջազգային գիտաժողովի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և ցեղասպանության ու էթնիկ զտումների հիմնախնդիրների վերհանմանն ու հաղթահարման ուղիների ձևավորմանը: Որպես բանախոսներ հանդես են եկել միջազգային կազմակերպությունների, եվրոպական կրթական ու հետազոտական կառույցների և պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ:
Լրահոս
- Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի 23:14 21 Հունվար 2025
- Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 23:00 21 Հունվար 2025
- Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին 22:47 21 Հունվար 2025
- Երբ Թրամփը դառնա իսկական խաղաղարար, Բելառուսը կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը նրան հանձնելուն. Լուկաշենկո 22:34 21 Հունվար 2025
- Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել 22:11 21 Հունվար 2025
- 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով 21:56 21 Հունվար 2025
- Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան 21:44 21 Հունվար 2025
- Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել 21:32 21 Հունվար 2025
- Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան (տեսանյութ) 21:15 21 Հունվար 2025
- Բաքուն փորձում է խաբել համաշխարհային հանրությանը` խաղալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության «բաց դատավարություն» 20:57 21 Հունվար 2025
- Շվեյցարիայի Վերին պալատի Արտաքին հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձև 20:42 21 Հունվար 2025
- Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային 20:31 21 Հունվար 2025
- Ջրվեժում զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր. կասկածյալները հայտնաբերվել են 20:13 21 Հունվար 2025
- Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը 20:09 21 Հունվար 2025
- Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը 20:00 21 Հունվար 2025
- Պահանջում ենք հրապարակել բանակցային գործընթացի ողջ փաթեթները. Հայկ Մամիջանյան 19:49 21 Հունվար 2025
- Շինծու դատաքննությունն այսօր շարունակվել է 19:38 21 Հունվար 2025
- ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված պատիժ կրող 2004թ․ ծնված քաղաքացին մահացել է 19:25 21 Հունվար 2025
- Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային 19:13 21 Հունվար 2025
- Այն, ինչը սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, պարտադրած զիջում է և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես․ Աբրահամյան 19:00 21 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 22:11 21 Հունվար 2025 Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է տեղի ունեցել
- 21:56 21 Հունվար 2025 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով
- 21:15 21 Հունվար 2025 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան (տեսանյութ) Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան (տեսանյութ)
Քաղաքականություն
- 21:44 21 Հունվար 2025 Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին՝ մեր հաղթանակները կերտողներին․ Սեյրան Օհանյան
- 21:32 21 Հունվար 2025 Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել Միրզոյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսական մշակույթին է հաղորդակցվել
- 20:31 21 Հունվար 2025 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային