17:57:01 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Փաստ». Քարոզարշավ՝ «տակից». հանդիպումներ են կազմակերպվում տներում

    09:52 20 Սեպտեմբեր 2022

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ որոշ համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական ագրեսիայի հաջորդ իսկ օրը իշխանության, նաև մյուս ուժերի թեկնածուները միաբերան հայտարարեցին, որ երկրում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը։

    Սակայն, «Փաստ» թերթը տեղեկություններ է ստանում, որ իշխանական թեկնածուների զգալի մասի դեպքում այդ հայտարարությունը պարզապես իմիտացիա է, քանզի նրանք քարոզարշավն իրականացնում են «տակից»։

    Բանն այն է, որ ընտրություններին մնացել է մեկ շաբաթ, իսկ քպականների համար ամեն մի ձայնը կարևոր է՝ հատկապես այն համայնքներում, որտեղ հակառակորդ թեկնածուները հանրային լայն աջակցություն ունեն։

    Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ճիշտ է՝ ներկայումս նախընտրական շտաբները փակ են, բայց հանդիպումներ են կազմակերպվում ՔՊ-ի կողմնակիցների տներում, ընդ որում՝ հաճախ ճոխ սեղանների շուրջ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ