07:03:44 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանցու «Սկանիա» բեռնատարը խուզարկել են. հայտնաբերվել է 930 գրամ «հերոին» և 1005 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ

    18:10 24 Մայիս 2022

    ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    Հավելենք, որ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի խուզարկությամբ  մետաղյա արկղում հայտնաբերվել են 930գ «Հերոին» և 1005գ (500գ+505գ) «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

    Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

    ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով և հարցաքննվել:

    Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

    Կատարվում է նախաքննություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ