09:20:02 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում, բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում․ Շարմազանով

    00:00 13 Հուլիս 2024

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

    «1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից ։

    Շուրջ 30 տարի Արցախը փաստացի անկախ էր եւ ինքնորոշված։

    Արցախում ծածանվում էր մեր եռագույնը։

    Ամարասում, Դադիվանքում եւ Գանձասարում «Հայր մեր» աղոթքն էր հնչում։

    Հայն էր տերը Արցախի։

    2018-ի պետական հեղաշրջման արդյունքում սկսվեց Արցախի հանձնման օպերացիան, որն ավարտին հասցվեց 2023-ի աշնանը։

    Սրանք ստացան 42 հազար քառ.կմ հայրենիք, բայց այսօր երազում են 29.743-ի մասին։

    Այսօր դա էլ չունենք նույնիսկ։

    Հետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում։

    Բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում…»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս