13:09:53 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել. նրա վզի շղթան են գողացել. փաստաբան

    23:24 12 Հունիս 2024

    Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիրբերետավորների կողմից, առերեւույթ հանցագործություն է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը:

     

    «Չեմ կարծում՝ նրանք իրավունք ունեն ոստիկանի կարգավիճակ կրելու: Այս պահին պարոն Գասպարյանը ազատ է արձակվել, իր նկատմամբ քրեաիրավական գործընթաց չկա: Հակառակն է լինելու, պատասխան են տալու կարմիր բերետավոր կոչվածները: Ողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու, ողջ գործիքակազմը կիրառելու ենք: Սա լկտիություն է:

     

    Այս պահին գնում ենք մոտակա բժշկական կենտրոն հետազոտվելու: Նախապատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում տանք, այդ թվում գողության: Կարմիրբերետավորները նրա վզի շղթան էլ են գողացել»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս