21:54:48 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել

    23:48 21 Մայիս 2024

    Մայիսի 21-ին, ժամը 16:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Վ. Զ.-ին (ծնված 1954 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են ավտոմեքենային։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս