13:38:14 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի կա Արցախի ժողովուրդը․ պատգամավոր

    23:58 10 Դեկտեմբեր 2023

    Արցախի հարցը քաղաքական հարց է, եթե ուզում ենք լուծել այն, չպետք է խուսափենք քաղաքականությամբ զբաղվելուց: Այդ մասին «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողովի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․

    «Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի որ առկա է Արցախի հանրապետության սուբյեկտայնության հիմքը` Արցախի ժողովուրդը, ելնելով այդ ժողովրդի իր հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքի պաշտպանությունից, մենք որդեգրել ենք Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ձևավորված Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ամեն կերպ աջակցելու ուղեգիծը»,- ասել է պատգամավորը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս