11:33:23 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան

    11:30 23 Ապրիլ 2024

    Երեկ վարչապետի հետ հանդիպմանը տավուշցի գյուղապետերին ասել են, որ ոչ մի բան էլ չի փոխվում, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու, այսինքն՝ ամբողջական հանձնում է լինելու, փուլային, բայց շատ արագ՝ օրերի, շաբաթների ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

    «Իշխանությունը փորձել է բոլորին փաստի առաջ կանգնեցնել՝ դրանով զրկելով ժամանակից, որ ինքնակազմակերպվեն կամ գործողություն անեն, բայց մի քանի օր սպասեք, կտեսնեք՝ ով է ում փաստի առաջ կանգնեցրել»,-ասաց Պետրոսյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս