18:31:44 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

    20:20 22 Ապրիլ 2024

    Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

     

    Նա նշել է, որ իրավիճակը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները։

     

    «Դա (խաղաղապահների դուրսբերումը-խմբ.) համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ»,-ասել է Պեսկովը:

     

    Նա նաև հավելել է. «Այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս