21:43:55 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևի հետ հանդիպմանը Ռաիսիին ուղեկցած լրագրողը մանրամասներ է հայտնել ուղղաթիռի կործանման վայրի մասին

    20:45 19 Մայիս 2024

    Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, որն ուղեկցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնել է նախագահի ուղղաթիռի վթարի մանրամասները, հայտնում է IRNA-ն։

     

    «Մենք գտնվում ենք Վարզգան քաղաքի Սոնգուն պղնձի հանքի մոտ։ Ուղղաթիռի GPS-ը ցույց է տալիս, որ այն կոշտ վայրէջք է կատարել, այնտեղ թանձր մառախուղ է, տեսանելիությունը մոտ 5-6 մետր է, այս տարածքով անցնելը չափազանց դժվար է, և միայն մի քանի մեքենա կարող է հասնել դեպքի վայր։ Սա բարդացնում է իրավիճակը»,- ասել է թղթակիցը IRIB պետական հեռուստաալիքի եթերում:

     

    «Ես ուղղաթիռում չէի, և մեքենայով վերադարձա։ Նախագահին ուղեկցել է 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ հետ է վերադարձել։ Նախագահը պետք է մեկներ այս քաղաք՝ Թավրիզի նավթավերամշակման գործարանի նախագծի բացման համար: Եղանակը ցուրտ է, և այս պայմանները նախագահական ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառ են դարձել»,- հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս