03:05:38 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին

    20:36 10 Դեկտեմբեր 2023

    Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում հրաձգության ժամանակ մի քանի աշակերտի իր մարմնով փակած ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանին առաջարկում են բնակարան նվիրել և երեխաներին փրկելու համար մեդալ շնորհել: գրում է SHOT-ը։

    Օֆելյա Մկրտչյանը կենսաբանության դաս էր վարում, երբ 14-ամյա Ալինան մտել է դասարան և սկսել կրակել իր դասընկերների վրա։ Ուսուցչուհին, վտանգելով սեփական կյանքը, պաշտպանել է աշակերտներին՝ նրանց փակելով իր մարմնով և փրկել նրանց կյանքը։

     

    Հասարակական ակտիվիստները խնդրում են ուսուցչուհուն տալ «Փրկելու համար» մեդալ, ինչպես նաև դիտարկել նրան պետությունից բնակարանով շնորհելու հնարավորությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս