23:34:26 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ

    19:06 19 Մայիս 2024

    Վատ եղանակի պատճառով ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարական աշխատանքներն իրականացվում են փրկարարների հետիոտն խմբերի կողմից։

    Այս մասին հայտնում է Իրանի ԱԻՆ մամուլի քարտուղարը։

    Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացնում են արագ արձագանքման 40 խմբեր։ Եղանակային պայմանների պատճառով օդային որոնումը հնարավոր չէ։ Տեղանքը լեռնային է և բարդ։ Փրկարարները հնարավոր բոլոր ուղղություններից որոնողական աշխատանքներ են իրականացնում։

    Նա նաև հայտնել է, որ վթարի վայրում ավելի քան 70 մետր բարձրությամբ հսկայական քարեր կան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս