05:59:12 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

    16:52 30 Նոյեմբեր 2023

    Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտորի հետ։

    «Որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել եմ Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ ենք կատարել ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ գիտահետազոտական բնույթի համաժողովներ կազմակերպելու և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։

    Այս պահին Կատարի համալսարանում սովորում են ԵՊՀ 3 ուսանողներ՝ համաձայն կողմերի միջև կնքված ակադեմիական համագործակցության մասին հուշագրի։ Ընդգծել եմ մոտ ապագայում ուսանողների թվի ավելացման անհրաժեշտությունը, բացի այդ, առաջարկել եմ մոտ ապագայում դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը։

    Հանդիպման ավարտին Կատարի համալսարանի ռեկտորին փոխանցել եմ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրավերը՝ այցելելու Երևանի պետական համալսարան»,-գրել է Մխիթարյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս