02:10:18 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քլունին և Փիթն աշխատում են «Օուշենի ընկերները» նոր ֆիլմի վրա

    16:57 7 Սեպտեմբեր 2024

    Դերասաններ Ջորջ Քլունին և Բրեդ Փիթը համոզում են ռեժիսոր Էդվարդ Բերգերին նկարահանել «Օուշենի ընկերները» ֆիլմի հաջորդ մասը։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

     

    Ընդգծվում է, որ ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը, ով նկարահանել է նախորդ մասերը, չի աշխատի նոր ֆիլմի վրա։ Միևնույն ժամանակ, Բերգերի մասնակցությունը նախագծում, ընդգծում է Deadline-y, նույնպես հարցականի տակ է, ռեժիսորը դեռևս պաշտոնական առաջարկ չունի։ Իր հարցազրույցներից մեկում Ջորջ Քլունին ասել է, որ նոր ֆիլմն ունի «ուժեղ սցենար»:

     

    Ֆիլմի մնացած մանրամասներն անհայտ են։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս