22:28:25 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քարդաշյան-Ջեներ ընտանիքը հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների

    23:45 10 Հունվար 2025

    Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Կալիֆոռնիայում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներին, կամավորներին Գլենդեյլում գտնվող հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել, գրում է Daily Mail-ը:

     

    «Ես և իմ ընտանիքը ցանկանում էինք այսօր կերակրել հրշեջներին, կամավորներին և չէինք կարող Carousel Restaurant-ից ավելի լավ ռեստորանի դիմել: Մեր սիրած հայկական ռեստորանը»,- նշել է Քլոյե Քարդաշյանը:

     

    Մինչդեռ Carousel Restaurant-ն իր հրապարակման մեջ աստղային ընտանիքին շնորհակալություն է հայտնել առատաձեռնության համար:

     

    Նշենք, որ Կալիֆոռնիայում հազարավոր շինություններ կլանած անտառային հրդեհներն այժմ մոտենում են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի՝ Hidden Hills և Calabasas շրջաններում գտնվող առանձնատներին: Հրդեհները խլել են 10 մարդու կյանք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս