21:55:15 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քանի բալանոց երկրաշարժը Երևանում ավերածություններ կանի. մանրամասնել է ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրենը

    14:17 14 Օգոստոս 2024

    «Երևանի սեյսմիկ վտանգը քարտեզի վրա համարվում է 9 բալանոց։ Նախկինում՝ Խորհրդային միության ժամանակ, սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել»:Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։

     

    «Եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա Խորհրդային միության քարտեզի համապատասխան՝ ունեինք ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար շենքերի՝ բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար: Շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է: Հետևաբար, եթե ունենանք 9 բալանոց երկրաշարժ՝ համարելով, որ Երևանը գտնվում է 8 բալանոց գոտում, կլինեն հետևանքներ»,- նշեց Սոս Մարգարյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ