07:02:28 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինը Ղրիմն անվանել է Ռուսաստանի անբաժանելի մաս

    19:59 25 Փետրվար 2024

    Այժմ Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղղված «Ղրիմ. պատմության էջեր հին ժամանակներից մինչև մեր օրերը» գրքի ընթերցողներին, որի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

     

    «Սևաստոպոլի և Ղրիմի ժողովրդի համար իսկապես ճակատագրական իրադարձություն էր 2014 թվականի մարտի 16-ը, երբ նրանք կատարեցին հաստատուն, միանշանակ ընտրություն՝ ընդմիշտ լինել Ռուսաստանի հետ: Այսօր Ղրիմը և Սևաստոպոլը նրա անբաժան մասն են», – ասել է ՌԴ ղեկավարը:

     

    Պուտինը հավելել է, որ այդ շրջանները մեծ ներդրում ունեն Ռուսաստանի միասնության և անվտանգության ամրապնդման գործում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս