11:17:54 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փրկարարական ջոկատները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր

    18:43 19 Մայիս 2024

    Փրկարարական ջոկատները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր, հաղորդում է IRNA գործակալությունը:

     

    Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմեր, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ, ուղարկվել են դեպքի վայր՝ որոնողական գործողություններին օգնելու համար:

     

    Հիշեցնենք, քիչ առաջ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել էր, որ դեռևս կապ չկա Ռաիսիի հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս