04:17:02 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում. «Փաստ»

    10:36 5 Մարտ 2024

    «Փաստ» օրաթերթը գրում է.

     

    Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Փաստ» թերթին տեղեկացնում են, որ Հանրային հեռուստատեսությունը «դեսանտ» է իջեցրել Լոս Անջելեսում, ընդ որում՝ բավական «բարձրաստիճան» ներկայացուցչականությամբ:

     

    Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի փոխանցման, առանձին անհատներ սփյուռքահայության անունից պետք է ողջունեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Հարցազրույցների շարքը հատուկ նպատակ ունի՝ լոսանջելեսահայության շրջանում ակտիվացնել նիկոլականներին, բարձրացնել նիկոլամերձ շրջանակների վարկը: Թեմաները ևս որոշված են՝ ինչո՞ւ Հայաստանի պատմություն և ոչ թե Հայոց, «ԱրարատԱրագած», Չորրորդ հանրապետություն, Արցախի հանձնման արդարացում, հակառուսական դիրքորոշում, արևմտյան կողմնորոշման արդարացում, սփյուռքի ավանդական կառույցների փնովում, դատապարտում և այլն:

     

    Կան տեղեկություններ, որ այս առիթով Վաշինգտոնից Լոս Անջելես է ժամանել ԱՄՆում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: Նկարահանող խմբին արդեն տրված է գովերգող նիկոլականների ցանկը, որը պատրաստվել է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից, և Գլենդելում գործող հյուպատոսարանի աշխատակիցներին հանձնարարվել է օգնել «դեսանտայիններին»՝ հաջողելու իրենց առաքելությունը:

     

    Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ