04:09:51 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան

    22:48 11 Դեկտեմբեր 2024

    Խմբակցությունը քաղաքական միավոր է և քաղաքական միավորն է որոշում իր անդամների վարքագծի հետ կապված հարցերը:

    Այս մասին այսօր ԱԺ-ում 24news-ի լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

     

    «Քաղաքական միավորը ունի տրամաբանություն, քաղաքական ինստիտուտում ամեն մեկը չի կարող անել այն ինչ ուզում է, եթե այդպես լինի, ապա պետությունն էլ այդպես կանի: Առաջինը քաղաքական անձինք պետք է կարգապահ լինեն»,- ասել է նա:

     

    Լրագրողի դիտարկմանը, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ վարչապետը պահանջի, որպեսզի մանդատը դնեն, պատգամավորը պատասխանել է. «Վարչապետը չի պահանջել, խնդրել է, խնդրել ցանկացած բան կարող է նաև վարչապետը, դուք որպես վարչապետ եք ասում, ես ասում եմ որպես կուսակցության առաջնորդ, կուսակցության առաջնորդի իրավունքներն այլ հարթակում են, վարչապետինը՝ այլ: Քաղաքական կուսակցության առաջնորդը պարոն Փաշինյանն է, նա կարող է և խնդրել և հորդորել: Եթե ավելի կիրթ, ավելի քաղաքակիթ, ավելի առաջադեմ մտածելակերպ ունենային՝ կընդունեին»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս