20:56:58 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ»․ Փաշինյանը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում և այնպիսի կարծիքներ վկայակոչում, որ զարմանում ես, թե ինչո՞ւ մենք չենք լսել, միայն ինքն է լսել

    09:52 8 Հոկտեմբեր 2021

    «Խելացի մարդիկ այս անասելի ժխորի և հիվանդ մթնոլորտի մեջ տարբերում-լսում են խելոք խորհուրդներն ու քննադատությունները: Կարողանում են անտեսել հիմար, անիմաստ խոսքերը, չարակամների ու նախանձների ուղղորդված կարծիքները և լսում են անշահախնդիր ու օգտակար տեսակետները` արդյունքում վերանայելով իրենց գործողությունները, հետևություններ անելով սխալներից: Իրականում` այսօր երկիրը ղեկավարողների (և ցանկացած ղեկավարի) գլխավոր խնդիրը հենց դա է` շփոթահար հանրության մեջ ջոկել առողջ տեսակետն անառողջից և առաջնորդվել դրանցով, այլ ոչ թե հիվանդագին, հետամնաց ու ապակողմնորոշող արձագանքներով: Իհարկե, ոմանք սիրում են լսել այն, ինչ ուզում են լսել: Այն, ինչը հաստատում է իրենց սխալ տեսակետը:

    Հաճախ այդպես է վարվում նաև Նիկոլ Փաշինյանը: Նա երբեմն այնպիսի հայտարարություններ է անում և այնպիսի կարծիքներ վկայակոչում, որ զարմանում ես, թե դրանք որտեղ և ովքեր են ասել, ինչո՞ւ մենք չենք լսել` միայն ինքն է լսել: Օրինակ, երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ «մարդիկ կան, շարժում է սկսվում, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և անվճար բուժվեն»: Ո՞վ է նման բան հայտարարել, որտե՞ղ, ովքե՞ր են պետական բյուջեի մասին այդպես «հոգացողները», որոնք կարծում են, որ շատ ավելի կարևոր բաների վրա են ծախսվելու իրենց վճարած գումարները, գուցե` պարգևավճարներ տալո՞ւ կամ տգետ չինովնիկների արտերկրյա գործուղումների՞ վրա:

    Առհասարակ, այս երեք տարվա մեջ ավանդույթ ձևավորվեց, որ իշխանությունը սկսեց «լսել» ոչ թե երկրի մտավորականներին, էլիտային, այլ քծնանքի ռեկորդներ խփող իր թիմակիցներին կամ փոքր ինֆորմացիա և գիտելիքներ ունեցող զանգվածին»,-գրում է թերթը։

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս