- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածում
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
- Իրանը չափազանց երկար ժամանակ աջակցում է հութիներին. ավելի լավ է՝ նահանջի. Պենտագոնի ղեկավար
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
- BMW-ն այս տարի կարող է 1 մլրդ եվրո կորցնել Թրամփի մաքսատուրքերի պատճառով
- Իրականում սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի «վերադաստիարակությունը»՝ «անառողջ հայրենասիրության» բնաջնջումը հանուն Ալիևի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի. Լևոն Զուրաբյան
- Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
- Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
- Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
- Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ. Փեզեշքիան
«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին
09:10 18 Փետրվար 2025«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է:
Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:
Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:
Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:
Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:
Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Լրահոս
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածում 22:41 16 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ 22:37 16 Մարտ 2025
- Իրանը չափազանց երկար ժամանակ աջակցում է հութիներին. ավելի լավ է՝ նահանջի. Պենտագոնի ղեկավար 21:48 16 Մարտ 2025
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել 21:08 16 Մարտ 2025
- BMW-ն այս տարի կարող է 1 մլրդ եվրո կորցնել Թրամփի մաքսատուրքերի պատճառով 20:14 16 Մարտ 2025
- Իրականում սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի «վերադաստիարակությունը»՝ «անառողջ հայրենասիրության» բնաջնջումը հանուն Ալիևի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի. Լևոն Զուրաբյան 19:30 16 Մարտ 2025
- Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան 19:03 16 Մարտ 2025
- Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 17:26 16 Մարտ 2025
- Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը 16:56 16 Մարտ 2025
- Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ. Փեզեշքիան 16:06 16 Մարտ 2025
- «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով դասընթացներ 15:24 16 Մարտ 2025
- Հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումները 14:46 16 Մարտ 2025
- Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. Քրիստինե Վարդանյան 14:13 16 Մարտ 2025
- Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը 13:44 16 Մարտ 2025
- Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է պատմել 12:34 16 Մարտ 2025
- Մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ` Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը. քաղաքագետ 12:08 16 Մարտ 2025
- Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին 11:45 16 Մարտ 2025
- ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Դամար և Էլ-Բեյդա արվարձաններում գտնվող հութիական օբյեկտներին 11:07 16 Մարտ 2025
- ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է 10:41 16 Մարտ 2025
- Կրակոցներ Սարի թաղում․ կան 1 զոհ, 1 վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր 23:36 15 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
22:37 16 Մարտ 2025 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
-
14:13 16 Մարտ 2025 Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. Քրիստինե Վարդանյան Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. Քրիստինե Վարդանյան
-
13:44 16 Մարտ 2025 Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը
Տնտեսություն
-
22:13 15 Մարտ 2025 Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան
-
14:59 15 Մարտ 2025 Տարադրամի փոխարժեքները մարտի 15-ին Տարադրամի փոխարժեքները մարտի 15-ին
-
14:12 12 Մարտ 2025 ՀՀ Կառավարությունը՝ որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, ստացել է 2 մլրդ դրամ շահութաբաժին. վարչապետ ՀՀ Կառավարությունը՝ որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, ստացել է 2 մլրդ դրամ շահութաբաժին. վարչապետ
Հասարակություն
-
20:14 16 Մարտ 2025 BMW-ն այս տարի կարող է 1 մլրդ եվրո կորցնել Թրամփի մաքսատուրքերի պատճառով BMW-ն այս տարի կարող է 1 մլրդ եվրո կորցնել Թրամփի մաքսատուրքերի պատճառով
-
17:26 16 Մարտ 2025 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
-
15:24 16 Մարտ 2025 «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով դասընթացներ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով դասընթացներ