13:36:53 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, որը պետք է տալ, այո, պետք է տալ. Քոչարյան

    15:23 28 Սեպտեմբեր 2022

    Եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, որը պետք է տալ, այո, պետք է տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանին պետք է տալ անվտանգության երաշխիքներ։

    «Ես չեմ ուզում մտնել այն դաշտ, թե ինչն է չհեռանալու մոտիվը, կարելի է միայն ենթադրություններ անել։ Եթե հումանիտար միջանցքն է հեռանալու գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ։ Բայց ես նույնիսկ նշաններ չեմ տեսնում, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել։ Իրենց կամքով իրենք չեն գնալու։ Երկրի ռիսկերը գնահատելով այդ քայլին չեն գնալու։ Գնալու են մեկ պարագայում՝ հսկայական հանրային ճնշում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս