- ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել
- Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա պետք է հոդված դնել․ Դանիելյան
- Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
- «Մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ». Վահե Հովհաննիսյան
- Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան
- Բագրատ Սրբազանին ինտերվալային ռեժիմով սատարելը ոչ մի իրավունք չի տալիս ոչ ոքին որոշել թե ով որտեղից պետք է դուրս գա
- Միրզոյանն ու մավրիտանացի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
- Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
- Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի․ «Ժողովուրդ»
- Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․ «Հրապարակ»
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու
15:44 30 Նոյեմբեր 2023Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել ԱՀ նախկին գլխավոր դատախազի հայտարարությունների առնչությամբ:
Հայտարարությունում ասվում է. «Հայկական դեղին մամուլի էջերում «էքսկլյուզիվ» խորագրի ներքո հարցազրույցներով հայտնի ԱՀ նախկին գլխավոր դատախազի՝ Սամվել Բաբայանին առնչվող հայտարարությունների կապակցությամբ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հարկ է համարում մեկնաբանել հետևյալը․
ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։
Այս առնչությամբ անհասկանալի է, թե մեկ օրվա տարբերությամբ ինքն իրեն հերքող հայտարարություններով հանդես եկող նախկին գլխավոր դատախազը դատավարական ինչ լիազորությամբ է մեջբերումներ անում մտացածին ցուցմունքներից, իսկ «ուշագրավ» մեջբերումներն ոչ այլ ինչ են, քան ծաղկաքաղ Սամվել Բաբայանի հրապարակային խոսքից։
Ներգրավելով իր նախկին գործընկերոջը՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանին, նախկին գլխավոր դատախազը հավաստիացնում է, թե Սամվել Բաբայանը հարցաքննվել է հայաստանյան գործուղման ժամանակ։ Դավիթ Դալաքյանն, ինչ խոսք ճիշտ է ասում, բայց ոչ ամբողջական ճշմարտություն։
Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի և ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Սակայն, ի տարբերություն նախկին գլխավոր դատախազի, Սամվել Բաբայանի հիշողությունը չի դավաճանում և վերջինս ոչ միայն հիշում է, այլև վստահ է, որ գլխավոր դատախազը քննիչ չէ, այլ քննության ընթացքը վերահսկող, ուստի չէր կարող անձամբ հարցեր տալ՝ որքան էլ գայթակղությունը մեծ է։
Հարցի շուրջ հանրությանը համակողմանի տեղեկացնելու նպատակով հիշեցնենք, որ ԱՀ նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրող և այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած, ինչպես նաև դրա հիման վրա քրեական վարույթ նախաձեռնած անձինք 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ էին տեղադրել, ինչ-որ պահանջներ ներկայացրել։ Կարճ ժամանակ անց նրանք նշանակվել են գլխավոր դատախազի, նախարարների, փոխնախարարի, նախագահի խորհրդականի պաշտոններում։
Նախկին պաշտոնյայի հայտարարություններն ու իրավաքաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն իրավապահ մարմինների, այլև հանրության պատշաճ ուշադրությանը։
Հետաքրքիր է՝ վերջինիս, որպես գլխավոր դատախազի, օրոք մեղադրական եզրակացությամբ քանի՞ գործ է ուղարկվել դատարան և, որպես պետական նախարար և ի պաշտոնե որպես տնտեսական անվտանգության պետական քաղաքականության պատասխանատու, ինչպե՞ս է հաջողել այդքան հմտորեն ձախողել Արցախի տնտեսությունը։
Այնուամենայնիվ, ըմբռնումով ենք մոտենում վրանային ճնշումներով իշխանության վերին օղակներում հանկարծակի հայտնված, սակայն այդպես էլ վրանային հոգեբանությունը չհաղթահարած և իներցիայով իշխանությունը կառավարական շենքերից վրաններ շպրտած անձանց նյարդային լարումներին։ Նրանց գործունեությունը ոչ հեռու ապագայում Արցախի պետությունն ու պետականությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու։
Լրահոս
- ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել 11:46 4 Հոկտեմբեր 2024
- Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա պետք է հոդված դնել․ Դանիելյան 11:29 4 Հոկտեմբեր 2024
- Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան 11:20 4 Հոկտեմբեր 2024
- «Մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ». Վահե Հովհաննիսյան 11:07 4 Հոկտեմբեր 2024
- Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան 10:56 4 Հոկտեմբեր 2024
- Բագրատ Սրբազանին ինտերվալային ռեժիմով սատարելը ոչ մի իրավունք չի տալիս ոչ ոքին որոշել թե ով որտեղից պետք է դուրս գա 10:37 4 Հոկտեմբեր 2024
- Միրզոյանն ու մավրիտանացի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները 10:27 4 Հոկտեմբեր 2024
- Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 10:13 4 Հոկտեմբեր 2024
- Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի․ «Ժողովուրդ» 10:01 4 Հոկտեմբեր 2024
- Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․ «Հրապարակ» 09:48 4 Հոկտեմբեր 2024
- Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» 09:34 4 Հոկտեմբեր 2024
- Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» 09:20 4 Հոկտեմբեր 2024
- Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 09:11 4 Հոկտեմբեր 2024
- Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» 09:00 4 Հոկտեմբեր 2024
- Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ 23:43 3 Հոկտեմբեր 2024
- Ով է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում 23:41 3 Հոկտեմբեր 2024
- Համախմբված լինելը մեր գործընկերություններում ևս կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել. Միրզոյանն ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ 23:26 3 Հոկտեմբեր 2024
- ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը 23:20 3 Հոկտեմբեր 2024
- Փաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը 23:14 3 Հոկտեմբեր 2024
- Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները 22:53 3 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 09:20 4 Հոկտեմբեր 2024 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
- 09:00 4 Հոկտեմբեր 2024 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
- 23:20 3 Հոկտեմբեր 2024 ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը
Տնտեսություն
- 10:13 4 Հոկտեմբեր 2024 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
- 17:07 3 Հոկտեմբեր 2024 Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում
- 19:21 2 Հոկտեմբեր 2024 Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22 000 վաճառակետերում Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22 000 վաճառակետերում
Հասարակություն
- 11:46 4 Հոկտեմբեր 2024 ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել
- 10:01 4 Հոկտեմբեր 2024 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի․ «Ժողովուրդ» Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի․ «Ժողովուրդ»
- 09:48 4 Հոկտեմբեր 2024 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․ «Հրապարակ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․ «Հրապարակ»