12:10:03 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

    13:10 15 Մայիս 2024

    Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

    Նախագահի այլ հրամանագրերով՝ Արամ Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից, Մհեր Շիրինյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, իսկ Հրաչ Ստեփանյանը նշանակվել է պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս