14:45:41 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոդրիչը կարող է դառնալ Ռեալի կազմում ամենաշատ գավաթ նվաճած խաղացողը

    14:49 13 Օգոստոս 2024

    Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է դառնալ «Արքայական» ակումբի պատմության ամենաշատ գավաթ նվաճած խաղացողը։

     

    ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում, եթե «Ռեալին» հաջողվի հաղթել «Ատալանտային», ապա փորձառու խաղացողը կդառնան «Սերուցքայինների» կազմում երբևէ ամենաշատ տիտղոս նվաճած խաղացողը։

     

    Խորվաթացին այս պահին մադրիդյան գրանդում նվաճած գավաթների քանակով առաջին տեղն կիսում է արդեն ակումբից հեռացած Նաչո Ֆերնանդեսի հետ. երկուսն էլ ունեն իրենց ակտիվում 26 գավաթ։ Դանի Կարվախալը, Կարիմ Բենզեման և Մարսելոն Մադրիդի «Ռեալի» կազմում նվաճել են 25-ական գավաթ։

     

    Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ» — «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, ժամը 23։00-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս