05:33:48 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը

    15:22 30 Նոյեմբեր 2023

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է դաշինքի հետ Երևանի գործընկերությանն ու դրա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել Է X սոցցանցում։

    Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ արտգործնախարարների 30-րդ նստաշրջանի շրջանակներում:

    Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել բանակցությունները ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ։

    «Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների հստակությունը առանցքային են և պետք է անվերապահորեն ճանաչվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ՝ Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է Միրզոյանը։

    Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս