19:08:35 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մինչև հունվարի 20-ը սիգի որսը արգելված է. ՆԳՆ ոստիկանություն

    14:48 9 Դեկտեմբեր 2024

     

    Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ուստի մինչև հունվարի 20-ը ներառյալ ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:

     Ոստիկանությունը ներկայացնում է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրված երկու դեպք:

    «Սևան» ազգային պարկի էկոպարեկային ծառայողների և Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Ջիլ բնակավայրի հարակից Սևանա լճի ափին հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է 55 կիլոգրամից ավելի սիգ: Նորատուս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է անծանոթ անձից:

    Ձկնորսական նավակը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

    Հաջորդ դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 8-ին:

     Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկները ժամը 21-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ հատվածի ափամերձ տարածքում կայանված «ՈՒԱԶ»-ի ստուգմամբ հայտնաբերել են երկու պարկ ձուկ:

     Սևան քաղաքի բնակիչ 44-ամյա և 37-ամյա տղամարդիկ, «ՈՒԱԶ»-ով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել են, որ 35 կիլոգրամից ավելի սիգը նույն օրը գնել են անծանոթ անձից:

     Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:


     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս