- Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
- Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար
- Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը․ Նեթանյահու
- Թրամփը կվերացնի ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների երեխաների՝ քաղաքացիություն ստանալու իրավունքը
- Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում մեդալ չնվաճեց
- Պայթյուն Մոսկվայի մարզի Լեսնոյ գյուղի հրավառ նյութերի պահեստում. կան զոհեր
- «Սիրիայում սկսվել են լուսավոր ժամանակներ»․ էրդողան
- Բրիտանիան անհանգստացած է՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպայում միգրացիոն նոր ճգնաժամ կարող է ստեղծվել
- Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը
- Ֆիդանը Գուտերեշի հետ քննարկել է Սիրիայում անցումային գործընթացը
«Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը»․ Արմեն Աշոտյան
19:48 12 Նոյեմբեր 2024Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում է իրավիճակի ողջ ողբերգությունն ու մոտալուտ վերջնական կործանումը գիտակցող, հասկացող, տեսնող մարդկանց, այդ թվում՝ ինձ։
«Այ ախպե՛ր, այ քո՛ւր, այ մա՛րդ, այ կնի՛կ, դուք չե՞ք ջոկում՝ ինչ է կատարվում։ Մեր վրա աշխարհով մեկ ղժժում են, մեզ էշի տեղ են դնում, մեզ ծախում են, մեր երեսին թքում ու մարսում են։ Իրար եկեք վերջապես։ Ո՞ւր ա մեր նամուսն ու թասիբը»:
Ահա սա է աղետը տեսնող և չհամակերպվող քաղաքական, հասարակական, հոգևոր շերտերից իրավիճակի մասին հնչող գնահատականների թանձրուկը, ընդդիմադիր հարցազրույցների, ստատուսների, լայվերի ողջ քվինտէսենցիան՝ անկախ նրանից, թե որ տաղավարում, որ միկրոֆոնով, որ հարթակում ենք մենք՝ նորընծա կասանդրաներս, փորձում աղաղակել մեզ պատած սարդոստայնից դուրս գալու հրամայականի մասին։
Իսկ սարդոստայնի տերը համառորեն պարուրում է թիթեռ դարձած մի ամբողջ ժողովրդին կեղծիքի, ստի, անբարոյականության թելերով՝ զուգահեռաբար ընկղմելով իր երկար կնճիթը զոհի մեջ և ծծելով նրա բոլոր կենսական հյութերը։ Նիկոլական քարոզչությունն ամբողջությամբ խարսխված է մարդու պարզունակ բնազդների շահարկման վրա։
Ուտել, խմել, հաճույքաճխտվել, սպառել, ցկցկալ՝ ահա սա է այն դժոխային խառնուրդը, որ բոլոր մակարդակներում օրուգիշեր լցվում է հայերիս ականջների մեջ՝ որպես ուղեղը բթացնող, իրականությունից կտրող, «նոր հայ» սինթեզող հրեշավոր կոկտեյլ։ Ու այս «բնազդահեն» մատրիցայից միտումնավոր կերպով հանվել է ամենակարևոր բաղադրիչը, յուրաքանչյուր կենդանի օրգանիզմին՝ ամեոբայից մինչև հոմո սափիենս, բնորոշ ինստինկտը՝ ինքնապահպանման բնազդը։
Իսկ նկատե՞լ եք, որ փաշինյանական «երջանկության մեխանիկան» մեկին մեկ համընկնում է քրիստոնեական բարոյագիտության մեջ մարդկային արատների սև ցուցակի՝ յոթ մահացու մեղքերի հետ։ Որկրամոլությունը, բղջախոհությունը, ագահությունը, նախանձը, հպարտությունը՝ ահա նիկոլական աշխարհայացքի անբարոյական և հակաքրիստոնեական բաղադրատոմսը։ Ինչպես կասեր գլուխ լվալու մեկ այլ խոշոր մասնագետը՝ Совпадение? Не думаю…
Մեծ է գայթակղությունը՝ հրեշի դեմ պայքարի ներկայիս անհաջողությունը բարդել հենց ժողովրդի վրա, ով ըմբոստանալու և ոտքի կանգնելու փոխարեն՝ գլուխը կախ հանդուրժում է և տրվում մերօրյա սիրենաների ականջահաճո, բայց կործանարար կլկլոցներին՝ քարոզչական ալիքների վրա ինքնամոռաց նավարկելով դեպի պատմության ժայռեր՝ վերջնականապես ջախջախվելու։
Նման մեղադրանքներ հրապարակավ հնչեցնող գործիչներին էլ հակադրվում է մեկ այլ խումբ, ով «ժողովուրդը մեղավոր չէ» թեզի ջատագովն է և ով շարունակվող մղձավանջի մեջ տեսնում է միայն վերնախավի, էլիտայի անկարողությունը՝ բեկել իրավիճակը։
Ինչպես հաճախ, այս դեպքում ևս, կարծում եմ, ճշմարտությունն այս երկու ծայրահեղությունների արանքում է։ Այո, բոլոր ընդդիմադիր ուժերը, առաջնորդները, գործիչները միասին վերցրած՝ չեն կարողացել առ այսօր գտնել ժողովրդի «սրտի բանալին»։ Այո, աստվածաշնչյան լեզվով ասած, հոտը հովիվի կարիք ունի։ Բայց «հոտն» էլ իր հերթին՝ պիտի հոշոտող «գայլերին» տարբերի պահապան «շներից»։
Այս առիթով կրկին հիշենք Աստվածաշունչը։
Ինչո՞ւ Աստծո օգնությամբ և Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից փախած հրեաներին 40 տարի պահանջվեց Իսրայել հասնելու համար։ Չէ՞ որ դեպի Ավետյաց երկիր այդ ճանապարհը շատ ավելի արագ կարելի էր անցնել: Չէ՞ որ Սինայի թերակղզին հատելու համար այդքան երկար ժամանակ պետք չէր։ Չէ՞ որ ցանկացած զորք այդ նույն տարիներին տվյալ ճանապարհը կհաղթահարեր ընդամենը 2-3 շաբաթում։ Վերջիվերջո, չէ՞ որ դժվար էր Մովսեսից ավելի լավ առաջնորդ պատկերացնել։
Պատճառը պարզ էր. ժողովրդի թերահավատությունը, արատավոր բարքերի վերադարձը, կուռքերի պաշտամունքը։ Հանուն ճշմարտության պետք է նաև հիշել, որ մի պահ Մովսեսի հավատքն էլ թուլացավ, և նա իր թերահավատությամբ բարկացրեց Տիրոջը և այդպես էլ անձամբ չհասավ Ավետյաց երկիր։ Բայց որքան էլ առաջնորդը «ճղում էր իրեն», մեկ է՝ հրեաները երերում էին, գայթակղվում էին, պոռոտախոսում էին։ Մի խոսքով, պողոսանում էին։
Նույն վիճակը հիմա Հայաստանում է. մենք տեղ չենք հասնում նիկոլական «ոսկե ցլիկի» պատճառով։ Ավելի ճիշտ՝ այդ ցլիկային քարոզչությանը տրվելու և երկրպագելու պատճառով։ Աստվածաշնչում այդ հարցը լուծվեց նոր զոհերի և մեղավորներին պատժելու միջոցով։
Պարզ է, չէ՞, որ հապաղելու դեպքում նման մի գին էլ մենք ենք վճարելու, սակայն առանց տեղ հասնելու երաշխիքի, քանզի վստահ չենք, որ Աստված մեզ հետ է, իսկ ավելի ճիշտ՝ վստահ չենք, որ մենք ենք Աստծով…
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
11.11.2024
Լրահոս
- Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը․ Նեթանյահու 23:54 9 Դեկտեմբեր 2024
- Թրամփը կվերացնի ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների երեխաների՝ քաղաքացիություն ստանալու իրավունքը 23:42 9 Դեկտեմբեր 2024
- Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում մեդալ չնվաճեց 23:29 9 Դեկտեմբեր 2024
- Պայթյուն Մոսկվայի մարզի Լեսնոյ գյուղի հրավառ նյութերի պահեստում. կան զոհեր 23:21 9 Դեկտեմբեր 2024
- «Սիրիայում սկսվել են լուսավոր ժամանակներ»․ էրդողան 22:54 9 Դեկտեմբեր 2024
- Բրիտանիան անհանգստացած է՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպայում միգրացիոն նոր ճգնաժամ կարող է ստեղծվել 22:41 9 Դեկտեմբեր 2024
- Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը 22:29 9 Դեկտեմբեր 2024
- Ֆիդանը Գուտերեշի հետ քննարկել է Սիրիայում անցումային գործընթացը 22:17 9 Դեկտեմբեր 2024
- 2024-ը կլինի ամենատաք տարին 22:04 9 Դեկտեմբեր 2024
- Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց՝ պատրաստ է վայր դնել լիազորությունները 21:49 9 Դեկտեմբեր 2024
- Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համար 21:38 9 Դեկտեմբեր 2024
- Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, դպրոց չեն ընդունի․ Օրենքն ուղարկվել է Պետդումա՝ քվեարկության 21:26 9 Դեկտեմբեր 2024
- Գուրգեն Արսենյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին՝ Մոսկվայում 21:15 9 Դեկտեմբեր 2024
- Հազարավոր սիրիացիներ փախչում են Լիբանան 21:14 9 Դեկտեմբեր 2024
- Ծեծի ենթարկված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով տոնածառ՝ Վրաստանում 20:28 9 Դեկտեմբեր 2024
- Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն 20:10 9 Դեկտեմբեր 2024
- Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան 19:57 9 Դեկտեմբեր 2024
- Սիրիայից հեռանալ ցանկացող հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լիբանանի հետ սահմանին 19:39 9 Դեկտեմբեր 2024
- Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարն է 19:27 9 Դեկտեմբեր 2024
- Վրաստանում կարգելվի հանրահավաքների ժամանակ դիմակ կրելը. Կոբախիձե 19:15 9 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 21:15 9 Դեկտեմբեր 2024 Գուրգեն Արսենյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին՝ Մոսկվայում Գուրգեն Արսենյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին՝ Մոսկվայում
- 20:10 9 Դեկտեմբեր 2024 Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն
- 18:52 9 Դեկտեմբեր 2024 Վստահ եմ, որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն Վստահ եմ, որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն
Տնտեսություն
- 14:48 9 Դեկտեմբեր 2024 Մինչև հունվարի 20-ը սիգի որսը արգելված է. ՆԳՆ ոստիկանություն Մինչև հունվարի 20-ը սիգի որսը արգելված է. ՆԳՆ ոստիկանություն
- 12:21 9 Դեկտեմբեր 2024 Վերին Լարսի սահմանով անցնելու հերթում գրանցվել է 1 359 հայկական բեռնատար Վերին Լարսի սահմանով անցնելու հերթում գրանցվել է 1 359 հայկական բեռնատար
- 14:17 8 Դեկտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ին Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ին
Հասարակություն
- 17:30 9 Դեկտեմբեր 2024 Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
- 19:00 9 Դեկտեմբեր 2024 Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար
- 22:29 9 Դեկտեմբեր 2024 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը