- Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times
- Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
- Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել
- Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ
- Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը
- Լարսի ճանապարհը նորից փակվեց բեռնատարների համար
- Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա»
- Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am
- «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը
Մարդը իր օրինակով ցույց տվեց՝ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, դա չէ կյանքում ամենակարևորը. Հովհաննիսյան
14:12 1 Հոկտեմբեր 2023Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը եւ առաջադրված մեղադրանքին Ադրբեջանի կողմից:
«Ռուբեն Վարդանյանի ու այլ կարևոր խնդիրների մասին
Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։
Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադանք։
30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող «ահաբեկչական խնդրի» մասին։ Սա հակամարտություն է, ինքնորոշման պայքար, որտեղ ահաբեկիչ չի եղել։ Եվ սա արձանագրված է գերտերությունների նախագահների ստորագրությամբ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ տող չկա ահաբեկիչների մասին, և 2020-ից ռուսական խաղաղապահ առաքելությունը չէր կարող պաշտպանել «ահաբեկիչների»։
ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձայն չհանեցին և թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը, մենաշնորհային դիրքը։ Սա ավելի ուշ դառնալու է լուրջ քննության առարկա, բայց հիմա՝ այլ բանի մասին։
1. Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է «ահաբեկչության ֆինանսավորման» մասին մեղադանք։ 30-ամյա հակամարտության ընթացքում որևէ փաստաթղթում, որևէ հայտարարության մեջ, բանակցային որևէ ֆորմատում և միջազգային հանրության, գերտերությունների կողմից ստորագրված որևէ թղթում Արցախում ահաբեկիչ կամ ահաբեկչական խմբավորումների մասին խոսք չկա։ Հետևաբար՝ Ռ. Վարդանյանը չէր կարող ֆինանսավորելի ահաբեկչություն։ Սա շատ կարևոր է միջազգային իրավական հարթության մեջ միջազգային պաշտպանությունը կազմակերպելու համար։
2. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։
3. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը փորձել է միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին հասցնել շրջափակված աշխարհի ձայնը, մարդկությանը ներկայացնել խաղաղ բնակչության, կանանց, երեխաների, տարեցների անմարդկային զրկանքները։ Մեծապես նրա ջանքերով է հնարավոր եղել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու գործիչների արձագանքը։
Կոնկրետ առաջարկներ
Ինչո՞ւ եմ այս վերոնշյալը թվարկում։ Հիմա հերթը մերն է։ Պետք է սկսել միջազգային ասպարեզում Ռ. Վարդանյանի շուրջ նախաձեռնություններ, բոլոր հնարավոր ազդեցիկ միջազգային մրցանակների համար առաջադրումը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ, Վ. Հավելի մրցանակ, Սախարովի անվան մրցանակ և այլն։
Աշխատանքի գրագետ կազմակերպման դեպքում մենք սա կարող ենք անել և լուրջ արդյունքներ ունենալ։ ՀՀ իշխանությունները խանգարելու են, բայց հայկական աշխարհի և մեր բարեկամների ջանքերով մենք սա կարող ենք անել՝ գրագետ աշխատելու դեպքում։ Հայաստանում կա այդ աշխատանքի ռեսուրսը։
Ռ. Վարդանյան. ֆիզիկական ա՞նձ, թե՞ գաղափար
Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։
Ռ. Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է։
Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Որ կա հայրենիք, ժողովուրդ, Ամարաս, արժանապատվություն և այլ գաղափարներ, ու պաշտոնի շնորհիվ թալանած, դիզած փողով չէ կյանքը, կամ ողջ կյանքը դիզած գույքը կորցնելու վախով ապրելը։ Կյանքը նաև Նիկոլի նկարի տակ հոգեպես պպզած ապրելը չէ։ Պետությունը վարի տվածին «մեծարգո» ասելը չէ։
Վարդանյանի գաղափարը պետք է խթան դառնա, որ մենք սկսենք ավելի լավը դառնալ։ Կարո՞ղ ենք մեր նեխած, փողահոտ իրականությունը փոխել։
Կարծում եմ՝ շատերը կարող են։ Սա վերաբերում է նաև չկայացող հարթակին, որն անշուշտ կայանալու է»։
Լրահոս
- Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times 00:03 10 Դեկտեմբեր 2023
- Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 23:30 9 Դեկտեմբեր 2023
- Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել 23:00 9 Դեկտեմբեր 2023
- Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ 22:45 9 Դեկտեմբեր 2023
- Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը 22:28 9 Դեկտեմբեր 2023
- Լարսի ճանապարհը նորից փակվեց բեռնատարների համար 22:16 9 Դեկտեմբեր 2023
- Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա» 21:56 9 Դեկտեմբեր 2023
- Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 21:39 9 Դեկտեմբեր 2023
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am 21:15 9 Դեկտեմբեր 2023
- «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը 20:54 9 Դեկտեմբեր 2023
- «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել 20:29 9 Դեկտեմբեր 2023
- Փոշու և ազոտի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում․ Տվյալներ են հրապարակվել 20:15 9 Դեկտեմբեր 2023
- Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար 20:00 9 Դեկտեմբեր 2023
- Վերին Խոտանան գյուղում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը․ օգնության են հասել փրկարարները 19:47 9 Դեկտեմբեր 2023
- Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են 19:35 9 Դեկտեմբեր 2023
- ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին 19:23 9 Դեկտեմբեր 2023
- Խոշոր վթար Բուժականում․ Տուժածների մեջ 7-ամյա երեխա կա 19:11 9 Դեկտեմբեր 2023
- Զելենսկու կինը դիմել է Եվրոպային 19:00 9 Դեկտեմբեր 2023
- Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցով երթևեկությունը կդադարեցվի 18:47 9 Դեկտեմբեր 2023
- Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Վայքում տեղումներ են 18:35 9 Դեկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
20:54 9 Դեկտեմբեր 2023 «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը
-
19:23 9 Դեկտեմբեր 2023 ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
-
16:03 9 Դեկտեմբեր 2023 «Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականում «Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականում
Տնտեսություն
-
11:56 9 Դեկտեմբեր 2023 Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
-
20:10 8 Դեկտեմբեր 2023 Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին
-
19:12 8 Դեկտեմբեր 2023 «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան
Հասարակություն
-
00:03 10 Դեկտեմբեր 2023 Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times
-
23:30 9 Դեկտեմբեր 2023 Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
-
23:00 9 Դեկտեմբեր 2023 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել