03:08:30 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից

    21:26 10 Դեկտեմբեր 2023

    Կրեմլը մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի հեռախոսազրույցից․

    Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը։

    Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու իր սկզբունքային դիրքորոշումը։

    Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը խաղաղ բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

    Ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները՝ մեղմելու խաղաղ բնակիչների տառապանքը և թուլացնելու հակամարտությունը։

    Բացի այդ, կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել շարունակելու փոխգործակցությունը Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս