12:53:54 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լուկաշենկոն հայտարարել է, որ մասնակցելու է Բելառուսի նախագահական ընտրություններին

    16:37 25 Փետրվար 2024

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մասնակցելու է հաջորդ նախագահական ընտրություններին, նրա խոսքերը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը։

     

    «Փոխանցեք նրանց, որ գնալու եմ», - ասել է նա:

     

    Նախագահական ընտրությունները երկրում տեղի կունենան 2025 թվականին։

     

    Այսօր Բելառուսում ընթանում է խորհրդարանի և Մինսկի տեղական խորհուրդների թեկնածուների քվեարկության առաջին միասնական օրը։

     

    Լուկաշենկոն առավոտյան արդեն այցելել է ընտրատեղամասերից մեկը և ասել, որ Բելառուսում իշխանությունը տապալելու տարբերակներից ոչ մեկը չի գործի։ Նա նաև ասել է, որ Բելառուսի իշխանությունները նպատակ չունեն անհանգստացնել հասարակությանը երկրին սպառնացող սպառնալիքների մասին հաղորդագրություններով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս