16:16:15 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լոռիում` Բուլղարական ավանի տնակների մոտակայքում, հայտնաբերվել է դի

    21:00 25 Փետրվար 2024

    Փետրվարի 25-ին, ժամը 10։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում անշարժ պառկած քաղաքացի կա։

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

     

    Պարզվել է, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքի ձորակում հայտնաբերվել է Վ․ Մ․-ի (ծնված 1974 թ․) դին։

     

    Փրկարարները դին դուրս են բերել ձորակից (մոտ 15 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս