13:22:18 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լիբանանում զոհերի թարմացված տվյալներ են ներկայացվել

    16:56 4 Դեկտեմբեր 2024

    Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի տվյալները։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ իսրայելական հարձակումների հետեւանքով զոհերի թիվը կազմել է 4047, ավելի քան 16593-ը վիրավորվել են։

    «Այս տարվա սեպտեմբերի 15-ից, երբ սկսվեցին Բեյրութի և այլ քաղաքների ինտենսիվ ռմբակոծությունները, զոհերի թիվը 645-ից հասել է 3402-ի, իսկ վիրավորներինը՝ 1983-ից 14655-ի»,- ասել է նա։

    Աբյադը բացատրել է, որ իր տրամադրած տեղեկատվությունը վերջնական չէ։

    «Փլուզված տների տակ կան զոհվածների դիեր, որոնողափրկարարական աշխատանքները մի շարք վայրերում շարունակվում են»,-ասել է պաշտոնյան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս