18:07:00 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրակի հետ խաղ մի արեք․ Ավինյանը դիմեց ապօրինի գովազդների ապամոնտաժման գործընթացը խոչընդոտողներին

    12:47 4 Մարտ 2024

    Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։

     

    Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

     

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ կան գործընկերներ, որոնք բոլոր հնարավոր խոչընդոտները ստեղծում են ապօրինի գովազդների ապամոնտաժման պրոցեսում։ Քաղաքապետն ընդգծեց, որ չի կարող լինել այնպես, որ ոչ օրինական գովազդների համար քաղաքապետարանի դեմ բոլոր հնարավոր մեթոդներով պայքար մղող անձինք այլ ոլորտներում տարբեր խնդրանքներով դիմեն քաղաքապետարան և աջակցություն ստանան։ «Սա շատ կարևոր սկզբունք է, մենք մեկ ընդհանուր կառույց ենք, մեկ ընդհանուր թիմ ենք, և, եթե որևէ մեկը պայքարում է մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի որևէ տեսակի աջակցություն այլ հարցերում»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ այդ մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքապետարանը մեկ մարմին է, և քաղաքապետարանի տարբեր վարչությունները չեն կարող իրարից անկախ գործել։  

     

    Նա շեշտեց, որ բոլոր վարչությունները քաղաքապետարանի մեկ ընդհանուր մասնիկ են․ «Ես ևս մեկ անգամ և վերջին անգամ ուզում եմ հատուկ զգուշացնել՝ հարգելի գործընկերներ, կրակի հետ խաղ մի արեք»,- եզրափակեց Ավինյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ