09:45:31 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր. կասկածյալը վիրավորի եղբայրն է

    13:14 19 Հունվար 2025

    Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ իրավապահները դեպքի վայրն էին պարզում, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

     

    Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում են, որ այդ քաղաքացուն Եղվարդի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են իրենց մոտ։

     

    Հիվանդանոց մեկնած Կոտայքի քրեական ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ. Զ․-ն է։Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Կոտայքի քրեական վարչության, Նաիրիի համայնքային ոստիկանության, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ պարզել են դեպքի հանգամանքները։

     

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Զ. Զ․-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ. Զ․-ն։ Նրան գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերում և տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ակոսափող հրազենը։Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ. և Գ. Զ․-երը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու և Գևրոգ Զ․-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ. Զ․-ին։Հայտնաբերվել է նաև երկրորդ զենքը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս