22:56:40 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է. ԱԳՆ խոսնակ

    23:57 17 Փետրվար 2025

    Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդեսում առկա է քարտեզ, որտեղ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը նշված չէ: Ըստ տեղեկությունների, քարտեզը տեղադրված է Կոլիզեի երկրորդ մակարդակում՝ Göbeklitepe. L’enigma di un luogo sacro (Göbeklitepe. Սուրբ վայրի առեղծվածը) խորագրով ցուցահանդեսային համալիրի անմիջապես մուտքի մոտ:

     

    Կոլիզեյի հնագիտական պարկի կայքէջում նշված է, որ ցուցահանդեսը կազմակերպված է Կոլիզեի հնագիտական պարկի և Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Հռոմում Թուրքիայի դեսպանատան համագործակցությամբ:

     

    Այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։ Նա հայտնել է, որ ցուցահանդեսի մասին տեղեկանալուն պես Հռոմում ՀՀ դեսպանության միջոցով խնդիրը ներկայացվել է Իտալիայի պատկան մարմինների և համապատասխանաբար կազմակերպիչների ուշադրությանը, և ստացվել է հարցը կարգավորելու դրական արձագանք:

     

    «Այս պահին Հայաստանն արտացոլված է քարտեզում»,- նշել է Բադալյանը։

     

    Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 2-ը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս