- ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը
- Սահարայի անապատը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հեղեղվել է
- Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ
- «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձած կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
- Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող
- Փաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ Շարմազանով
- Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր
- Մոլդովացի ֆերմերները հայտարարել են նոր բողոքի ակցիաների մասին
- Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներին
- Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 8։0 հաշվով պարտվել է Լեհաստանի ընտրանուն
Ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է. ԿԳՄՍ փոխնախարար
16:14 14 Սեպտեմբեր 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։
Միջազգային համաժողովին մասնակցում էին 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։
Հանդիպմանը մասնակցել են համաժողովին ներկա բոլոր պատվիրակությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները՝ ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթում կարևորել է նման համաժողովների իրականացումը՝ շեշտելով մշակույթի դերը հանրային կյանքում և միջպետական երկխոսության բնագավառում։ «Մշակույթը թույլ է տալիս զգալ սրտով, տեսնել աչքերով և ունենալ մտքի և հոգու թռիչք։ Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլ է հանդիսանում։ Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը։
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հոբելյանական տարեթվերի ցանկում ներառել է երկու անվանի հայ արվեստագետների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի մեկդարյա հոբելյանները։ Ռուսաստանում, Լիբանանում, Պաղեստինում, Ուզբեկստանում, Չինաստանում, մարդիկ, լսելով Ազնավուրի երգերը, ընկալում են իրենց այդ մշակույթի մի մասը, այն համարում են հոգեհարազատ։ Այսպես է ձևավորվում երկխոսության և անվտանգ փոխհամակեցության մեծ հարթակը։ Նմանօրինակ հարթակների ստեղծման համար կարևոր է ոչ միայն մեծ մտածողների գործունեությունը, ինչպիսիք են Ազնավուրը, Միխալկովը, Փարաջանովը, Կուստուրիցան և այլք, այլև անհրաժեշտ է ստեղծել բազմաֆունկցիոնալ կամուրջներ՝ երկխոսության համար։ Անհրաժեշտ է իրականացնել համատեղ նախագծեր կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից մեկն է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։
Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել Սերբիայի մշակույթի նախարարի, ԲՐԻՔՍ կազմակերպության ղեկավարի, Ջիբութիի մշակույթի նախարարի, Վենեսուելայի մշակույթի նախարարի տեղակալի հետ։ Նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի Կապելլայի և Ռուսական արվեստի թանգարանի տնօրենների, ինչպես նաև Ռուսաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
Լրահոս
- ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը 23:54 9 Հոկտեմբեր 2024
- Սահարայի անապատը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հեղեղվել է 23:40 9 Հոկտեմբեր 2024
- Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ 23:21 9 Հոկտեմբեր 2024
- «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձած կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ 22:58 9 Հոկտեմբեր 2024
- Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող 22:41 9 Հոկտեմբեր 2024
- Փաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ Շարմազանով 22:19 9 Հոկտեմբեր 2024
- Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր 22:00 9 Հոկտեմբեր 2024
- Մոլդովացի ֆերմերները հայտարարել են նոր բողոքի ակցիաների մասին 21:41 9 Հոկտեմբեր 2024
- Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներին 21:23 9 Հոկտեմբեր 2024
- Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 8։0 հաշվով պարտվել է Լեհաստանի ընտրանուն 21:05 9 Հոկտեմբեր 2024
- Գերմանիայում ձերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառել 20:44 9 Հոկտեմբեր 2024
- «Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում»․ Խաչատուրյան 20:31 9 Հոկտեմբեր 2024
- Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալ 20:06 9 Հոկտեմբեր 2024
- Սերբիայում գունավոր հեղափոխությունն իրական սպառնալիք են համարում 19:43 9 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել 19:24 9 Հոկտեմբեր 2024
- «Գիտեմ՝ ինչ դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները»․ Մարալ Նաջարյան 19:14 9 Հոկտեմբեր 2024
- Շոլցը պատրաստ է խոսել Պուտինի հետ, երբ «պահը հասունանա» 18:56 9 Հոկտեմբեր 2024
- «Զինծառայող Վահե Հարությունյանը ինքնասպան է եղել»․ Քննչական կոմիտե 18:31 9 Հոկտեմբեր 2024
- Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան․ Լիլիթ Գալստյան 18:18 9 Հոկտեմբեր 2024
- Նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից․ զոհերը երկուսն են, յոթ տուժածների վիճակը ծանր է 17:48 9 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 22:00 9 Հոկտեմբեր 2024 Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում քննարկել են արցախցիների իրավունքներին վերաբերող հարցեր
- 20:31 9 Հոկտեմբեր 2024 «Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում»․ Խաչատուրյան «Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում»․ Խաչատուրյան
- 20:06 9 Հոկտեմբեր 2024 Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ու ոլորտի կառավարման վերաբերյալ
Միջազգային լուրեր
- 23:54 9 Հոկտեմբեր 2024 ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը
- 23:40 9 Հոկտեմբեր 2024 Սահարայի անապատը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հեղեղվել է Սահարայի անապատը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հեղեղվել է
- 22:41 9 Հոկտեմբեր 2024 Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող
Տնտեսություն
- 19:35 8 Հոկտեմբեր 2024 Ապարանի պանրի գործարանը կվերսկսի արտադրական գործունեությունը Ապարանի պանրի գործարանը կվերսկսի արտադրական գործունեությունը
- 18:43 8 Հոկտեմբեր 2024 Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ
- 22:18 7 Հոկտեմբեր 2024 Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի