22:06:12 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Գազպրոմը» կդադարեցնի «Թուրքական հոսք»-ով գազի մատակարարումները

    13:30 18 Հունիս 2022

    «Գազպրոմը» Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» հունիսի 21-28-ը պլանային տարեկան սպասարկում կանցնի, եւ այդ պատճառով գազատարի երկու գծերով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի։

    Ընդգծվում է, որ գազի փոխադրման դադարեցումը նախապես համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

    «Թուրքական հոսքը» Ռուսաստանից Սեւ ծովով Թուրքիա գազ արտահանող խողովակաշար է: Նախագծային հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է կազմում։ «Թուրքական հոսքը» նախատեսված է Թուրքիա եւ Հարավային ու Հարավարեւելյան Եվրոպայի երկրներ թուրքական տարածքով տարանցիկ գազ մատակարարելու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս