17:49:45 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացու կոշիկների մեջ հայտնաբերվել են արգելված իրեր

    12:23 4 Մարտ 2024

    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ փետրվարի 29-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Հ․-ին։

     

    Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և USB լարեր։

     

    Քաղաքացի Գ․Հ․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ