13:22:40 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ջոնի Դեփը նշել է պայմանը, որի դեպքում կների Էմբեր Հերդի պարտքը

    19:10 9 Հունիս 2022

    Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի փաստաբանները պարզաբանել են, որ նա կարող է մոռանալ 10 միլիոն դոլարի մասին, որը նրա նախկին կինը՝ Էմբեր Հերդը, նրան պետք է վճարի՝ դատարանի վճռով։ Գլխավոր պայմանը հետեւյալն է՝ դերասանուհին չպետք է վերաքննիչ բողոք ներկայացնի։ Նա մտածելու ժամանակ ունի․ կողմերը մինչեւ հունիսի 24-ը պետք է համաձայնության հասնեն։

    Դերասանուհու ներկայացուցիչներն արվելի վաղ հայտարարել էին, որ Էմբերն այդքան գումար չունի եւ չի կարող վճարել փոխհատուցումը։ Ասում են՝ մոտ ժամանակներում դերասանուհին իրեն սնանկ կհայտարարի։

    Ի դեպ, Հարդը մասնակիորեն հաղթել է զրպարտության մասին հակընդդեմ հայցը։ Դեփը նրան 2 միլիոն դոլար է պարտք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս