04:53:19 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հեյդարի որդի Իլհամ, յուրաքանչյուր ասածիդ համար համարժեք պատասխանը մեզնից ես ստանալու. Բագրատ Սրբազան

    23:05 29 Մայիս 2024

    Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ, յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

     

    Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր ես խոսք-ուղերձ եմ հղել Իլհամ Ալիևին։ Մենք գիտենք, որ դուք Հայաստանում ոչ մեկի հետ խոսելու խնդիր չունեք, վերջացել է դա։ Ձեր խոսելը մեզ հետ է, ուրեմն՝ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։

     

    Հեյդարի որդի Իլհամ, Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ, որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչ որ հասնում է ասելու։

     

    Հեյդարի որդի Իլհամ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները ՀՀ-ում են, բայց նրանք Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Պատասխանը մեզնից ես ստանալու՛՛:

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ