23:19:16 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է

    22:23 10 Հունվար 2025

    «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արսեն Բաբայանն ու ընկերները ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Արթուր Վանեցյանին։ Վերջինս ավտոմեքենայում չի եղել, իսկ տղաները ուղևորվելիս են եղել դեպի Հալաբյան փողոց՝ «ՍԱՍ» ֆուդ-կորտ։

    Արթուր Վանեցյանի մեքենայի վրա կազմակերպված ոստիկանական օպերացիան կարելի է գնահատել որպես Արթուր Վանեցյանի դեմ ուղղված քայլ։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է քաղաքական հետապնդումները բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք շատ բան գիտեն իր քայլերի մասին։

    Տարին սկսվեց գեներալ Տիրան Խաչատրյանի ձերբակալությամբ, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ու թերևս քաջածանոթ է Փաշինյանի բոլոր հրահանգներին՝ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական, իսկ Արթուր Վանեցյանն էլ զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո։

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս