09:52:37 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունը կրկին խաբում է․ Ոսկեպարի եկեղեցու շուրջ ականազերծման աշխատանքները դադարեցվել են միայն գյուղացիների շնորհիվ․ Ս․ Պետրոսյան

    14:36 21 Ապրիլ 2024

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քիչ առաջ ՀՀ ԶՈւ-ն փորձում էր ականազերծման աշխատանքներ տանել գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում։

     

    Նա նշեց, որ այդ աշխատանքները գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել իրականացնել։

     

    «Այստեղից պարզ երևում է, որ իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, և մեծագույն կեղծիք է, որ կան պայմանավորվածություններ, որ սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է»,- հայտարարեց Պետրոսյանը։

     

    Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ այսօր բնակիչները կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, քանի որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել և բնակիչները չեն սպասել երկուշաբթի փոխվարչապետի հետ հանդիպմանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս