22:35:09 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները բարդացնում են մթությունը և տեղումները

    22:49 19 Մայիս 2024

    Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները դժվարացնում են մթությունը և տեղումները, դեպքի վայր անհնար է հասնել տրանսպորտով, հայտնում է Tasnim գործակալությունը:

     

    Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահին և երկրի արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիսարևմտյան Վարզգան շրջանում:

     

    Գործակալության թղթակիցը հաղորդում է դեպքի վայրից, որ շրջանում մութն ընկել է, անձրև է տեղում:

     

    Հաղորդվում է, որ վթարի վայր տանող ճանապարհները ասֆալտապատ չեն, ավտոմեքենաներով հնարավոր չէ հասնել դեպքի վայր, այդ թվում՝ ռելիեֆի պատճառով:

    Թղթակիցը նաև հայտնել է, որ փրկարարները ստիպված են ոտքով ուղևորվել դեպքի վայր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս