- Ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Էրդողանը հայտարարել է նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքի մասին
- Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ճանապարհին բախվել է 7 ավտոմեքենա
- 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում
- Կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ
- Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ. shamshyan.com
- Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան
- Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` դիագնոզ է. պատգամավոր
- Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում
- Սերժ Սարգսյանը էքսկլյուզիվ արխիվային տեսանյութ է հրապարակել
Պաշտոնատար անձանց գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները. ՄԻՊ
11:06 10 Դեկտեմբեր 2022Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ուղերձում՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Իզուր չէ, որ ժողովրդավարությունների չափման միավորը մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակն է, թե ինչպես են հանրային իշխանության մարմիններն ապահովում, որ անձինք ազատորեն իրացնեն իրենց իրավունքներն ու ազատությունները։ Եվ պետության ստեղծումը հենց այն սոցիալական համաձայնությունն է, որի կենտրոնական պայմաններից է իրավունքների ու ազատությունների գործնականում իրացման հնարավորությունների ստեղծումն ու դրանց անդադար կատարելագործումը։ Այլ կերպ ասած, հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց առաջնային գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները։ Մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ճարտարապետությունում կարևոր տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես սահմանադրական անկախ մարմին՝ միտված իրավունքների և ազատությունների խախտումների կանխարգելմանն ու վերացմանը։
Իրավունքների պաշտպանության կոնցեպտը, սակայն չի սահմանափակվում միայն հանրային իշխանության կամ անկախ մարմինների պարտավորություններով, այն ենթադրում է հանրության կողմից իրավունքների ճանաչման ու հարգման միջավայր, որտեղ առավել լավ պայմաններ կան, որ մարդն, անկախ իր սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, կարողանա առանց խտրականության իրացնել իր իրավունքները։
Իրավունքների կոնցեպտը վերացական մի բան չէ, այն շատ կոնկրետ նշանակում է իրական հնարավորություն, որ օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա անկախ կյանք վարել, նշանակում է, որ իր համայնքին սպառնացող բնապահպանական վտանգների մասին կարծիք բարցրաձայնող անձը չլռեցվի արհեստական իրավական գործընթացներով ու տուգանքներով, դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա անկախ, անկողմնակալ դատարանում ակնկալել իր գործի արդար քննություն, երբ խախտվել է իր որևէ իրավունք, դա նշանակում է, որ հասարակության մեջ որևէ մեկը չպետք է դառնա խարանի թիրախ, երբ իրացնում է որևէ իրավունք կամ պարզապես որևէ հատկանիշով տարբերվում է շատերից։ Այլ կերպ ասած, մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին՝ որպես պարտավորություն հարգելու մյուսների իրավունքները և որպես իրավունք՝ իրացնելու սեփական իրավունքները։
Շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ»,- ասվում է ուղերձում։
Լրահոս
- Ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը 10:57 29 Հունվար 2023
- Տոնգայի հրաբխի ժայթքումը կբարձրացնի գլոբալ ջերմաստիճանը 01:00 29 Հունվար 2023
- Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel 00:45 29 Հունվար 2023
- Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռների երկու օդաչուներին գտել են, երրորդին փնտրում են 00:26 29 Հունվար 2023
- Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ճանապարհին բախվել է 7 ավտոմեքենա 00:00 29 Հունվար 2023
- Գվարդիոլան մեկնաբանել է Արսենալի նկատմամբ տոնած հաղթանակը 23:38 28 Հունվար 2023
- Էրդողանը հայտարարել է նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքի մասին 23:31 28 Հունվար 2023
- «Կոշկավոր կատուն. վերջին ցանկություն» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 300 միլիոն դոլար 23:17 28 Հունվար 2023
- 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում 23:00 28 Հունվար 2023
- Կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ 22:46 28 Հունվար 2023
- Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ. shamshyan.com 22:20 28 Հունվար 2023
- Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան 22:07 28 Հունվար 2023
- Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` դիագնոզ է. պատգամավոր 21:56 28 Հունվար 2023
- Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում 21:45 28 Հունվար 2023
- Սերժ Սարգսյանը էքսկլյուզիվ արխիվային տեսանյութ է հրապարակել 21:34 28 Հունվար 2023
- Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները. Տեղեկատվական շտաբ 21:23 28 Հունվար 2023
- ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած 21:11 28 Հունվար 2023
- Բանակի օրվա կապակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր 21:00 28 Հունվար 2023
- Իրականում հասկանալի չէ ինչի է Սասուն Միքայելյանը անդադար ինքն իրեն հերքում 20:49 28 Հունվար 2023
- Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը 20:07 28 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
10:57 29 Հունվար 2023 Ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը Շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում:
-
21:56 28 Հունվար 2023 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` դիագնոզ է. պատգամավոր «Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես:
-
20:49 28 Հունվար 2023 Իրականում հասկանալի չէ ինչի է Սասուն Միքայելյանը անդադար ինքն իրեն հերքում Ահա այսպիսի դիրքորոշում ունեցող անձն այսօր ճիշտ հակառակն է խոսում. խոսում է, բայց խոսալուց մոռանում է և ուրանում է համ անցյալը, համ բանակին: Սա ոչ այլ ինչ է քան դիշովի ուրացում և օրվա իշխանության մաս կազմելու գին:
Տնտեսություն
-
10:47 28 Հունվար 2023 Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը
-
12:08 27 Հունվար 2023 Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ
-
14:12 27 Հունվար 2023 Դիլիջանում մինչեւ մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Դիլիջանում մինչեւ մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ
Հասարակություն
-
00:00 29 Հունվար 2023 Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ճանապարհին բախվել է 7 ավտոմեքենա Հունվարի 28-ին` ժամը 19:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
-
23:00 28 Հունվար 2023 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում Այսօր՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
-
22:46 28 Հունվար 2023 Կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում բնակչությանը կոչ է արվում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին: