04:40:59 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչ կապ ունի Հայրապետյանը Ասլանյանի հայտարարության հետ. ԲՏԱ նախարարության պարզաբանումը

    19:56 11 Դեկտեմբեր 2024

    ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը հիմնավորել է, թե ինչ կապ ունի նախարար Մխիթար Հայրապետյանը պատգամավոր Հակոբ Ասլանյանի՝ քիչ առաջ տարածած հայտարարության հետ:

     

    «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված:

     

    Այսքանը»,-նշել է նա:

     

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի հայտարարություն, որում նշված էր, թե փոխել է ՔՊ խմբակցության հետ համագործակցությունը դադարեցնելու իր մտադրությունը։ Ասլանյանը, սակայն, հավանաբար չէր նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթարյանի երկխոսության սքրինշոթը, որից պարզ էր դառնում, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։

     

    Դրանից հետո Ասլանյանը ևս չորս անգամ հրապարակեց հայտարարության սքրինշոթը, բայց արդեն այնպես, որ Մխիթար Հայրապետյանի անունը չերևա։ Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ այն տարբերակը, որում երևում էր նաև Մխիթար Հայրապետյանի անունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս